Վաղը կընտրվի ՀՅԴ նոր Գերագույն մարմին
019 թվականի ապրիլի 26-ից մեկնարկում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը: Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Ժողովը քննելու է կուսակցության վերջին մեկ տարվա գործունեությունը,
որոշելու է առաջիկա ռազմավարությունը եւ ընտրելու է նոր Գերագույն մարմին:
Ժողովին հրավիրված են նաեւ կուսակցության արտերկրի կազմակերպական կառույցների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին Արցախի Հանրապետության մայրաքաղաք
Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը ընտրել էր
կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։ Բյուրոյի
ներկայացուցիչ էր ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը։