Նոր սկանդալ, ՊՎԾ պետի տեղակալի հայրը Կոտայքի թեմի առաջնորդն է
ՊՎԾ պետի նոր տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ
Առաքել եպիսկոպոսն է, որի անձնագրային անուն է Էլբեկ Քյարամյան: Բանն այն
է, որ ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է
դառնալ կուսակրոն հոգևորականը, բացի այդ ամուսնացյալ հոգևորականները
քահանայի նվիրապետական աստիճանից չեն կարող բարձրանալ, իսկ Քյարամյանի
հայրը եպիսկոպոս է։
Այսինքն՝ Առաքել եպիսկոպոսը չէր կարող եպիսկոպոս լինել և նշանակվել թեմի
առանջնորդ։ Սրա վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Մայր Աթոռից,
սակայն մամուլի բաժնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը համառորեն անջատում
էր հեռախոսը։