Նոր Խարբերդում երկու ընկերուհիներ վիճել են . նրանցից մեկը դանակահարել է մյուսին
Ապրիլի 24-ին ժամը
09:15-ին օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ
ինքը ընկերուհուն դանակահարել է:
«Մեր օպերատիվ խումբը նշված հասցեում պարզել է, որ նշված հասցեում
վիճաբանության ժամանակ զանգահարող կինը ձեռքերով եւ ոտքերով հարվածել է
ընկերուհուն: Մարմնի տարբեր մասերին պատճառել ֆիզիկական ցավ:
Վերջինս բերման է ենթարկվել բերվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել
է, որ միեւնույն ժամանակ, ինքը նյարդերը հանգստացնելու համար ապակիով
վնասել է իր ձախ ձեռքը: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն,
կատարվում է քննություն»:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Նոր Խարբերդում։ Միասին
ապրող 30-ից 35 տարեկան երկու կին վիճել են իրար հետ: Նրանցից մեկը
ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մյուսին: Անհիմն
պատճառով սկսված վեճն ու ծեծը չեն հանգստացրել ծեծող կնոջ նյարդերը, եւ նա
վերցրել է կոտրված ապակին ու դրանով վնասել իր ձեռքը: