Մանվել Գրիգորյանի տան ՈՒԱԶ մեքենաները տրամադրվելու են բանակին. Արա Կետիկյան
Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաները հավանաբար կտրամադրվեն բանակին: Այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը:
Նրա խոսքով, այն մեքենաները, որոնք չեն եղել Մանվել Գրիգորյանի սեփականությունը, առգրավվելու են և քննարկումներից հետո հավանաբար կտրամադրվեն զինված ուժերին: