Հայաստանում չեն պատրաստվում սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ Փաշինյան
Հայաստանում այլեւս գրաքննություն չկա։ Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքերով, այժմ մամուլը երկրում ազատ է, «ինչպես երբեք»։ «Մեզ մոտ
(նախկինում) միշտ հեռուստատեսությունում կոնկրետ գրաքննություն է եղել․․․,
եթե դա գրաքննություն չանվանենք, ապա, միեւնույն է, բոլոր հեռուստաալիքները
եղել են կառավարության վերահսկողության տակ»,- պարզաբանել է Փաշինյանը։
«Այժմ մեզ մոտ ընդհանրապես ոչ մի գրաքննություն չկա։ Ոչ մի»,- ընդգծել է
նա։
Նրա խոսքերով, երկրում նաեւ չեն պատրաստվում սահմանափակել ռուսական
հեռուստաալիքների հեռարձակումը։ «Երբեմն ես նկատում եմ, որ սոցցանցերում
նման քննարկումներ կան, նրանք ասում են, որ ռուսական հեռուստատեսությունը
հակահայկական քաղաքականություն է վարում։ Եւ եթե նրանք
(հեռուստաալիքները-РБК) հակահայկական քաղաքականություն են վարում, պետք է
այդ իրավիճակի հետ մի բան անել»,- ասել է վարչապետը։
Այնուամենայնիվ, նրա խոսքերով, սահմանափակումներ ռուսական TV-ի հանդեպ չեն լինի։ «Ոչ, ոչ մի»ասել է նա՝ պատասխանելով թղթակցի հարցին։