«Թուրքիան պիտի ճանաչի». Լիբանանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հավաք է տեղի ունեցել
Լիբանանում հայ
քաղաքական երեք կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական
միություններն ապրիլի 23-ի երեկոյան Սեն Ժոզեֆ եկեղեցում կազմակերպել են
միջեկեղեցական աղոթք` Լիբանանի համայնքապետների մասնակցությամբ:
Տերունական աղոթքով սկսած ոգեկոչման ձեռնարկին Հայոց ցեղասպանության 1,5
միլիոն սուրբ նահատակների հոգիների համար լիբանանահայ եւ Լիբանանի
համայնքապետները կամ նրանց ներկայացուցիչները աղոթք են բարձրացրել առ
Աստված` նաեւ շնորհակալություն հայտնելով, որ այդ ցնցող արհավիրքին կողքին
ապրելու կամք տվեց մեր մայրերին եւ հայրերին, որոնց գոյատեւելու
վճռականության շնորհիվ հարություն առավ հայ ազգը:
Հայ քաղաքական երեք կուսակցութիւնների երիտասարդական եւ ուսանողական
միությունների անունից հանդես է եկել Վանա-Բալիկ Չաքմաքճյանը՝ նշելով, որ
2015-ի ապրիլի 24-ին հայոց պատմության մեջ ճակատագրական եւ վճռորոշ թվական
է, երբ ամբողջ մի ժողովուրդ քայլեց դեպի նահատակության գողգոթա:
Նա հավելեց, որ 104 տարի հետո հայ ժողովուրդը ո՛չ միայն տակավին կենդանի
է, այլեւ շարունակում է կառչած մնալ իր արդար դատին` պահանջելով ճշգրիտ
լուծում, իրավունքներու վերատիրացում:
Նրա խոսքով, հայությունը երբեք չպիտի ընկրկի, մինչեւ որ Թուրքիա ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հատուցում տա: