Եղեռնից մազապուրծ 107-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանը 77 թոռ ու ծոռ ունի տեսանյութ
Երեւանի քաղաքապետ
Հայկ Մարությանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած, Երեւանում
բնակվող 107-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանին եւ 111-ամյա Մարի Կիրակոսյանին։
Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մեկ փրկված կյանք՝ 77 սերունդ. Անդրանիկ Մաթեւոսյանի տանը քաղաքապետին դիմավորել է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը:
Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է
Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն էր, բայց կարոտն ու
հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերեցին Հայաստան»,- նշված է
հաղորդագրության մեջ: