Ի՞նչ իմաստ ուներ այդքան մեծ գումար հատկացնել այդ օրվան. Շուշան Պետրոսյանը՝ «Քաղաքացու օրը» նշելու մասին (տեսանյութ)
«Քաղաքացու օրը»
յուրաքանչյուր այն օրն է, երբ մարդը ծառայում է իր երկրին, իմաստ չկա մեկ
օր էլ հատկացնել այդ օրվան: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, նշեց ՀՀԿ անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
«Քաղաքացու օր» նշելն իմաստ չունի, քանի որ յուրաքանչյուր օրն էլ կարող է
լինել քաղաքացու օր: Եթե իսկապես լավ քաղաքացի է, պետականամետ քաղաքացի է,
ապա իր համար յուրաքանչյուր օրն էլ քաղաքացու օր է: Ի՞նչ իմաստ ուներ այդ
օրվան այդքան մեծ գումար հատկացնել բյուջեից»,- ասաց ՀՀԿ անդամը:
Նշենք, որ Հայաստանի նոր իշխանությունները որոշել են ապրիլի վերջին
շաբաթ օրը նշեց որպես քաղաքացու օր: Դրա համար բյուջեից հատկացվել է 124
մլն դրամ: