Ցանկացած քայլ, որը կարող է բերել հնարավոր ձախողման, կարող է լինել վտանգավոր նախադեպ. Գագիկ Հարությունյան
«Խնդիրը ոչ թե քաղաքականության փոփոխության մեջ է, այլ խնդիր է, թե մենք այսօր ինչ քայլեր կկարողանանք անել, որ ավելի արդյունավետ կլինի: Իմ կարծիքով` այս տեսանկյունից շատ կարևորվում է իրավական խնդիրների լուծումը, որը ունի շատ ծալքեր: Մեկ ամբողջ տարի իրավաբանների խումբն այս ուղղությամբ լուրջ աշխատանք տարավ, թե ինչպես, ինչ ճանապարհներով կարելի է ցեղասպանության իրավական ասպեկտները բարձրացնել»,- այս մասին Ծիծեռնակաբերդում` լրագրողների հետ զրույցում, ասել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչման և ընդունման հարցում խնդիրն այն է, թե ինչպես իրավաբանորեն հարցը բարձրացնել և ներկայացնել իրավահաջորդներին:
«Ցանկացած քայլը, որը կարող է բերել հնարավոր ձախողման, կարող է լինել վտանգավոր նախադեպ»,- ասել է Գագիկ Հարությունյանը: