Մեր սերունդը դեռեւս ականատես կլինի, թե ինչպես Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Դավիթ Հարությունյան
Մեր սերունդը դեռեւս ականտես կլինի, թե ինչպես Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Տարիներ առաջ ասել եմ եւ հիմա մեկ անգամ եւս կկրկնեմ, որ իմ խորին համոզմամբ՝ թուրքական հասարակությունը եւս հասունանում է եւ մեր սերունդը դեռեւս ականտես կլինի, թե ինչպես Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,–նշեց նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերժողականության մասին հարցին նախկին նախարարը պատասխանեց. «Կան օրինաչափություններ, որոնք Էրդողանը չի կառավարում, կառավարում է պատմությունը, հասարակությունների զարգացումը, այնպես որ Էրդողանի մերժողականությունը ընդամենը հակառակ դերակատարություն կունենա»։