Պետք է սկսենք գործընթացը դեպի միացյալ ու ինքնիշխան Հայաստան ստեղծում. Վարուժան Ավետիսյան
«Հայաստանի Առաջին հանրապետությունը քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթվել է, մասնատվել և զրկվել է ինքնիշխանությունից: Այդ կետից պետք է սկսենք: Հայաստանը նաև ուներ իր կենսունակ պետություն ստեղծելու համար լեգիտիմ, միջազգային ակտերով սահմանված, արդեն որոշված տարածք, որն առաջարկվեց Փարիզի վեհաժողովի արդյունքում: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ պետք է սկսենք գործընթացը դեպի միացյալ ու ինքնիշխան Հայաստանի ստեղծում: Ավետիսյանը նաև հավելեց, որ Երրորդ հանրապետությունն այդ գործընթացների արդյունքում կհամարենք որպես միջանկյալ փուլ ինքնիշխան ու միացյալ Հայաստանի կայացման ճանապարհին:
«Եկեք մոռանանք այդ գեղեցիկ երազանքների մասին, և մեր ջանքերը կենտրոնացնենք մեր հզորանալու վրա: Եթե մենք ունենանք բավարար հզորություն, լինենք սուբյեկտ, հիմա ադպիսին չենք, ապա այդ ժամանակ արդեն աշխարհը կսկսի տեսնել ու ճանաչել մեզ»,- ասել է Վարուժան Ավետիսյանը: