Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի մասին: Ֆուտբոլիստը գրառմանը կից հրապարակել է նաև տեսանյութ:
«Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի…
Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Ուրուգվայ, Վատիկան, Վենեսուելա՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»,- գրել է ֆուտբոլիստը: