Ես կիսով չափ հայ եմ, ինձ դաստիարակել է հայ տատիկս, սա նաև իմ անձնական ցավն է. Թինա Կանդելակի
Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Telegram-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։
«Ես կիսով չափ հայ եմ: Ինձ ծնել է հայ մայրս, դաստիարակել է հայ տատիկս, ես խոսում եմ հայերեն, և վշտակցման խոսքերն ինձ համար ուղղակի բարեկրթության ժեստ չեն: Սա նաև իմ անձնական ցավն է»,- գրել է Թինա Կանդելակին:
Հաղորդավարուհին վստահ է, որ այս վշտում հայերը միայնակ չեն, և պատմության մեջ շատ են անբացատրելի դաժանության օրինակները, որոնք ի վերջո ստացել են իրենց արդարացի պատասխանը:
«Այսօր ես իմ հարազատների, բարեկամների, ընկերների հետ սգում եմ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Վստահ եմ, որ այս պատմական փաստի ճանաչումն ու դատապարտումը կարևոր քայլ է, որը հետագայում թույլ չի տա նման բաների կրկնությունը»,- գրել է Կանդելակին: