Ես այդպիսի կոմպլեքսների մեջ չեմ եղել, ես էլ եմ դատվել, նստել, ու այդ ժամանակ մարդիկ իրենց ոնց են պահել, դա ինձ չի էլ հետաքրքրում. Սասուն Միքայելյան
Ես էլ եմ դատվել, նստել, ու այդ ժամանակ մարդիկ իրենց ոնց են պահել, դա ինձ չի էլ հետաքրքրում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե իր մտքով երբեւէ անցե՞լ է այցելել Մանվել Գրիգորյանին որպես ԵԿՄ նախկին նախագահ, ծանոթանալ պահման պայմաններին:
«Ես այդպիսի կոմպլեքսների մեջ չեմ եղել, չեմ էլ լինի: Ես էլ եմ դատվել, նստել, ու այդ ժամանակ մարդիկ իրենց ոնց են պահել, դա ինձ չի էլ հետաքրքրում: Բայց ես իրեն առողջություն եմ ցանկանում: Ինքը հիվանդանոցում է, նորմալ պայմաններում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը երկար տարիներ աշխատել է Մանվել Գրիգորյանի հետ, հիմա իրեն վստահո՞ւմ եք, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ամբողջությամբ վստահում եմ: Արա Կետիկյանն այն անձանցից է, որ այդ ժամանակահատվածում, որ մնացել է Երկրապահում, ինքն ընդամենը իր գործն է արել ազնվությամբ: Նա կարգուկանոնը պահել է: Եթե դուք կգտնեք իր աշխատած տարիներին ինչ-որ թերացում, կամ ինչ-որ հարցում խնդիր է ստեղծել, կարող եք դիմել, վարչությունով կնայենք»:
Հարցին, թե Կետիկյանը տուշոնկաներից անտեղյա՞կ է եղել, ԵԿՄ գործող ղեկավարն ասաց. «150 տոկոս: Նախ, այդ ժամանակ Արա Կետիկյանը Հայաստանում չի եղել: Տուշոնկաների ճակատագիրն էլ արդեն գիտեք»: