Հայկ Մարությանի այցը Մեծ Եղեռնը վերապրած տարեցներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Ծիծեռնակաբերդից հետո այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու քաղաքացիների:
«Ծիծեռնակաբերդից հետո քաղաքապետ Մարությանը այցելեց Մեծ Եղեռնը վերապրած երկու երևանցիներին։ Նկարում 108-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն է, որը Ղարսից գաղթել է 3 տարեկանում։
Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների տեր մարդիկ, երեխաներ, որոնք տարբեր երազանքներ ունեն։ Պատկերացրեք, թե ցեղասպանությունը վերապրած մեկ մարդն ի՜նչ սերունդ է տվել, և ի՜նչ սերունդ կարող էին թողել Եղեռնի նահատակները»,- ասել է քաղաքապետը։