Լիազորությունները դադարեցրած Սանասարյանը Ծիծեռնակաբերդ էր եկել իշխանության ներկայացուցիչների հետ
Ես շարունակելու եմ ապրել Հայաստանում, պայքարել հանուն ուժեղ Հայաստանի, եւ չեմ մտածելու այլ երկրներում գտնել իմ հանգիստը: Այսօր լրագրողներին ասել է Դավիթ Սանասարյանը:
«Ես վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է շատ ուժեղ, այլ երկրները Հայաստանի հետ ոտք են մեկնելու ինչպես հավասարը հավասարի հետ, եւ ՀՀ-ն լինելու է բոլոր հայերի հայրենիքը»,- ասաց Սանասարյանը:
Նա նաեւ նշեց, որ հեղափոխության սիմվոլը ՀՀ քաղաքացին է, ՀՀ եռագույն դրոշն է եւ զինանշանն է. «Չեմ կարծում, որ ես հեղափոխության սիմվոլն եմ»:
Հարցին, թե ինչու չէր եկել Ծիծեռնակաբերդ կառավարության ներկայացուցիչների հետ, Սանասարյանն ասաց, որ այս պահին իր լիազորությունները կասեցված են. «Իշխանությունները՝ ՀՀ քաղաքացիներն են: Կապ չունի, թե ով ում հետ է գալիս Ծիծեռնակաբերդ, մենք բոլորս միասին ենք»:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: