Հոկտեմբերին Ախալցխա-Հայաստանի սահման ճանապարհի վերանորոգումը կավարտվի
Ընթանում են միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 14.6կմ երկարությամբ հատվածի վերանորոգման աշխատանքները: Ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկությամբ, վերանորոգվող հատվածն անցնում է Գորելկվա, Ժդանով գյուղերով և ավարտվում Վրաստան-Հայաստան սահմանի մոտ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:
«Հատկանշական է, որ Սամցխե-Ջավախքի շրջանն առանձնանում է ձմռան խիստ կլիմայական պայմաններով (առատ ձյուն, ձյունակույտ և սառնամանիքներ), համապատասխաբար գործի բնույթից ելնելով, ընկերությունը դադարեցրել էր աշխատանքները, օդերևութաբանական պայմանների բարելավվելուն պես վերսկսվել են աշխատանքները և ակտիվ շարունակվում են: Նախագիծը նախատեսված է ավարտել 2019 թվականի հոկտեմբերին»,- հայտարարում են Ավտոճանապարհային վարչությունում:
Նախագծի համաձայն, նախատեսված է գոյություն ունեցող վնասված ճանապարհի վերանորոգումը: Ընդլայնվելու է ճանապարհի լայնությունը, վերանորոգվելու է երկաթ-բետոնե երեք կամուրջ և ջրատար խողովակները: Վերանորոգվելու են բնակչության բակեր տանող մուտքերը և տեղի ճանապարհների հետ միացումները:
Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից և դրա արժեքն 13 808 673 լարի է: Աշխատանքներն սկսվել էին 2018 թվականի հուլիսին: