Ֆոսֆորաթթվով ավտոցիստեռնի գողության համար տագնապ են հայտարարել Մեքսիկայում
Մեքսիկայի 14 նահանգներում տագնապ են հայտարարել անհայտ անձանց կողմից 35.7 լ ֆոսֆորաթթվով ավտոցիստեռնի գողության պատճառով:
Սկսվել է մարդու համար չափազանց վտանգավոր քիմիական նյութով տրանսպորտային միջոցի հայտնաբերման գործողությունը: Երեքշաբթի այս մասին հայտնել է EFE-ն՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության ծառայությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավտոցիստեռնի որոնումներն իրականացվում են երկրի կենտրոնական հատվածի ավտոճանապարհներին եւ պահեստներում: Բժիշկների բրիգադները բարձր պատրաստվածության են բերվել բնակչությանը շտապ օգնություն ցույց տալու անհրաժեշտության առաջացման դեպքում:
Ֆոսֆորաթթվով ավտոցիստեռնը առեւանգվել է Սան Մարտին-Տեխմելուկան քաղաքի արվարձաններ: Իշխանությունների ներկայացուցիչները չարագործների հնարավոր նպատակների վերաբերյալ վարկածներ չեն ներկայացրել: