«Թուրքական ժխտողականությունը պետք է դատապարտվի». Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր Facebook-ի էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի վերաբերյալ:
«Ապրիլի 24, 1915
Թուրքական կառավարությունը սկսեց հայ ժողովրդի ծրագրված ցեղասպանությունը, որին զոհ գնացին 1,5 միլիոն անմեղ հայորդիներ:
Թուրքական ժխտողականությունը պետք է դատապարտվի: Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն միջոցը դրանց դատապարտումն է:
Այլևս երբե՛ք»,- գրել է Էդուարդ Շարմազանովը: