Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան: Հյուսիսային Կորեայի առաջնորդի զրահագնացքը վաղ առավոտյան հատել է սահմանը եւ կանգնել Խասան կայարանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պրիմորիեի վարչակազմում աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ինքը տեսել է, թե ինչպես են Կիմ Չեն Ընին դիմավորել աղ ու հացով, նրան ծաղիկներ են տվել, որից հետո կարմիր գորգի վրայով մտել է կայարանի շենք:
Պրիմորիեի ղեկավար Օլեգ Կոժեմյակոն իր «Ինսթագրամում» Stories է հրապարակել, թե ինչպես է Կիմ Չեն Ընը իրեն ուղեկցող անձանց, այդ թվում՝ ԱԳ նախարար Լի Յոն Հոյի եւ իր առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիի հետ կառամատույցում իջնում գնացքից: Պրիմորիեի նահանգապետից բացի, Հյուսիսային Կորեայի առաջնորդին դիմավորել են ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը, Փհենյանում ՌԴ դեսպան Ալեքսանդ Մացեգորան, Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսանդր Կոզլովը: