Վթար Բյուրական-Ագարակ ավտոճանապարհին
Ապրիլի 23-ին`ժամը 18:37-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան
տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բյուրական-Ագարակ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2107»
(վարորդ՝ Ռ.Ս., ծնված 1987 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1966
թ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»
ավտոմեքենայի վարորդ Ռ.Ս.-ն հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները
տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: