Մանվել Գրիգորյանի եղբորորդին վճարել է «իմքայլական» Թագուհի Ղազարյանի ուսման վարձը
«Հրապարակ» թերթը
գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արշալույսցի Թագուհի
Ղազարյանին հարցրինք` լսել ենք, որ Ձեր ուսման վարձն ինչ-որ ժամանակ վճարել
է Արշալույս գյուղի գյուղապետ` Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ
Գրիգորյանը, որի լիազորությունները դադարեցվել են։
«Եթե խոսքը 4-րդ կուրսի ուսման վարձի մասին է, ապա այն սուբսիդավորվել է
Արշալույս գյուղի համայնքային բյուջեի կողմից` իմ եւ մի քանի տասնյակ
ուսանողների համար, դրանից հետո ես կա՛մ անվճար եմ սովորել, կա՛մ այլ
հիմնադրամի շնորհիվ»: Ո՞ր հիմնադրամի։ «Կրթական հիմնարկություն»
հիմնադրամի»:
Ասում են նաեւ, որ նույն՝ Զարզանդ Գրիգորյանի դեմ ցույցերի
կազմակերպիչներից մեկն էլ Դուք եք եղել։ «Պարոն Գրիգորյանի դեմ միակ
միջադեպը եղել է այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ
նրա վարորդը կանգնած էր ընտրատեղամասի առջեւ եւ ասում էր՝ գիտեք, չէ՞, ում
պետք է ընտրենք որպես դեպուտատ, եւ մատնանշում էր հանրապետական պատգամավոր
Հրանտ Գրիգորյանին։ Միակ կոնֆլիկտը եղել է այդ ժամանակ, որ ես հանրայնորեն
հրապարակեցի, որ ուղղորդում է տեղի ունենում, դրանից բացի դեմ կամ կողմ
գործունեություն տեղի չի ունեցել. ես հետահայաց եմ իմացել, որ գյուղում
ցույցեր կան իր դեմ»:
Մանրամասն՝թերթի այսօրվա համարում.