Թբիլիսիում ջահերով երթի մասնակիցների բողոքի ակցիան Թուրքիայի դեսպանատան մոտ. (տեսանյութ)
Այս պահին Թբիլիսիի հայկական համայնքի կազմակերպած ջահերով երթի մասնակիցները բողոքի ակցիա են անցկացնում Թուրքիայի դեսպանատան մոտ: Ակցիայի մասնակիցները հայերեն և վրացերեն լեզուներով դատապարտել են դարասկզբին հայ ժոողվրդի նկատմամբ Թուրքիայի պետության կատարած ոճրագործությունը:
Նրանք կոչ են անում ցեղասպան պետության հետնորդներին ճանաչել ու ընդունել հնագույն ազգի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը: Ցուցարարները երգել են ազգային երգեր:
Ցույցի կազմակերպիչները կոչ են արել թբիլիսահայ բնակչությանը վաղը մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արաողությանը՝ միաժամանակ զգուշացնելով, որ չտրվեն սադրանքների։