Մեր շոՎու-բիզնեսի ներկայացուցիչների հարցազրույցների առաջին մի քանի տողերը կարդում եմ ու սարսափում
Էս մեր շոՎու-բիզնեսի ներկայացուցիչների հարցազրույցների առաջին մի քանի տողերը կարդում եմ ու սարսափում եմ...Լավ, 20 տարում սրանք այդպես էլ չհասցրին? գոնե մի գիրք կարդալ կամ ինքնակրթությամբ-ինքնազարգացմամբ զբաղվել: Անպարագիծ տգիտություն է:
Բա որ բոլորն անպայման շեշտում են հետեւյալը՝ ,,Ես իմ ժողովրդին ցանկանում եմ...,, ,,Ուզում եմ իմ ժողովրդին մատուցեմ...,,:
Ամեն մեկն իրեն Վեհափառի տեղն է դրել՝ ,,Իմ ժողովուրդը...,,:
Եվ վերեւներում որոշել են սրանց հռչակել ,,նոր մտավորականություն,,:
Դե, քանի որ ,,հին մտավորականությունը,, արդեն 20 տարի սողալուց եւ քծնելուց մաշվել-ժանգոտել է, իշխանությունն ահա որոշել է նրան ,,սպիսատ,, անել:
Եվ որպես հնին արժանի փոխարինողներ առաջ մղել նույնքան կառավարելի ու վերահսկելի գլամուրային խեղկատակներին...
Այնպես որ հրապարակ է մտնում նոր ու գաղջ ,,մտավորականությունը,,..