Ճապոնիայում ռեկորդային ոսկե լոգարան են ստեղծել
Ճապոնական Սասեբո քաղաքի հանգստավայրում տեղադրել են մաքուր ոսկուց պատրաստված աշխարհի ամենամեծ լոգարանը, հայտնում է Kyodo news-ը։
Լոգարանը պատրաստված է 18 կարատանոց 150 կգ կշռող ոսկուց: Ոսկեգույն լոգարանի հեղինակները Տոկիոյից են: Դրա արժեքը այս պահին կազմում է մոտավորապես 800 միլիոն իեն (7․1 ԱՄՆ դոլար):
Ոսկե ավազանը տեղադրված է հանգստավայրում, որտեղ կան տաք աղբյուրներ և դրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Այն կլոր է և կարող է տեղավորել միաժամանակ 2 մարդ:
Նշվում է, որ ավազանն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները և, ըստ նախնական տվյալների, դրա մեջ 1 ժամ պառկելու համար մարդը կվճարի 48 դոլար:
Լոգարանն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: