Ուկրաինայի հաղթանակն ուղիղ համենատական է Վրաստանի հաղթանակին. Սաակաշվիլին լիահույս է (տեսանյութ)
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մառնեուլում տոնում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հաղթանակը:
Սաակաշվիլին տեսանյութն այսպես է վերնագրել. «Մառնեուլի (Վրաստան) բնակիչները տոնում են Զելենսկիի հաղթանակը: Հաղթեց Ուկրաինան՝ կհաղթի նաև Վրաստանը»:
Կիրակի՝ ապրիլի 21-ին, Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կատակերգու, դերասան Զելենսկին համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ավելի քան 73 տոկոս ձայն։ Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է ձայների 24,4 տոկոսը՝ փաստացիորեն ընդունելով պարտությունը։