Հաֆթարի բանակը հայտարարել է Տրիպոլիի վրա հարձակվելու երկրորդ փուլի մասին
Մարշալ Խալիֆ Հաֆթարի Լիբիայի ազգային բանակը հայտարարել է Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլի մեկնարկի մասին, հայտնում է լիբիական Al-Wasat պորտալը՝ վկայակոչելով ԼԱԲ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարիի հայտարարությունը:
Ալ Միսմարին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «ԼԱԲ-ն ապահովել է տարածքների անվտանգությունը եւ որոշել Ազգային համաձայնության կառավարության հիմնական ու երկրորդական դիրքերը»:
ԼԱԲ ներկայացուցչի խոսքով՝ Հաֆթարի բանակը Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլը սկսել է հետեւակի օգտագործմամբ:
Ապրիլի 4-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆ Հաֆթարը իր ուժերին հրամայել էր Տրպոլիի վրա հարձակում սկսել՝ այն «ահաբեկիչներից ազատագրելու» համար։ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն էին սահմանել Գարյան եւ Սուրման քաղաքների վրա։ Կառավարությանը չեզոք զինված կազմավորումները հայտարարել էին Հաֆթարի ուժերի դեմ «Զայրույթի հրաբուխ» գործողությունը սկսելու մասին: