Ինդոնեզիայի ընտրություններին ավելի քան 50 մարդ է մահացել
Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արիֆ Բուդիմանը հայտարարել է, որ առնվազն 54 մարդ է մահացել գերհոգնածությունից՝ ապրիլի 17-ին երկրում անցկացված համընդհանուր ընտրություններից հետո ձայների հաշվարկի գործընթացում։ Այս մասին հայտնում է տեղի tempo.co առցանց պորտալը։
Բացի այդ, նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովների ևս 32 անդամներ հոսպիտալացվել են։
Բուդիմանը նշել է, որ շատ զոհերի ու հոսպիտալացվածների մոտ աշխատանքային օրը սկսվել էր առավոտյան 05․00-ին և ավարտվել 1 օր անց։