«Անի» կաթնամթերքի գործարանի մոտ BMW-ն գլխիվայր շուռ է եկել
Ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ ապրիլի 22-ին, ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ «Անի» կաթնամթերքի գործարանի հարեւանությամբ, դաշտամիջյան հատվածում գլխիվայր շրջված BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանությունը պարզում է նաեւ, թե ում անունով է հաշվառված ավտոմեքենան եւ ինչ պայմաններում է տեղի ունեցել վթարն ու արդյո՞ք վթարի հետեւանքով տուժածներ կան։