Սաակաշվիլին Զելենսկու հաղթանակը ընտրազանգվածի հեղափոխություն է անվանել
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ
Սաակաշվիլին կարծում է, որ ուկրաինացիները ճիշտ ընտրություն են կատարել
նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, և հույս է հայտնել, որ
Ուկրաինայում այսուհետ կյանքը կփոխվի դեպի լավը։ Այս մասին հաղորդում է RIA
Novosti-ն։
Սաակաշվիլին ողջունել է այն, որ Պորոշենկոն ընդունել է իր
պարտությունը, սակայն, նրա խոսքերով՝ սկզբունքորեն կարևոր է նրան
քաղաքականության մեջ չթողնել։