Մի խումբ հայ պատգամավորներ Ջավախքում էին
Ապրիլի 20-ից 21-ը Սամցխե Ջավախք այցելեցին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Պատգամավորները Ջավախքում էին գտնվում Ջավախքի աջակցություն հիմնադրամի հրավերով՝ մասնակցելու Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը։
Ապրիլի 21-ին ՀՀ պատգմավորների խումբը՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ այցելեց Ախալցխա: Ախալցխայում պատգամավորները Զատկի տոների կապակցությամբ այցելեցին Սբ. Նշան եկեղեցի, ինչպես նաև եղան Ծուղրութ գյուղում և ծանոթացան Ծուղրութի X դարի հայտնի ավետարանին: