ՊՍԺ-ն պատմության մեջ 8-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն
Armsport-ը գրում է.
ՊՍԺ-ն ժամկետից շուտ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:
Երկրորդ տեղով ընթացող «Լիլը» Լիգա 1-ի 33-րդ տուրում չկարողացավ հաղթել «Թուլուզին» (0:0) և կորցրեց փարիզյան ակումբին հասնելու ամենաչնչին հնարավորությունը:
Այս չեմպիոնական տիտղոսը ՊՍԺ-ի համար 6-րդն էր վերջին 7 տարվա մեջ: Փարիզյան ակումբը պատմության մեջ 8-րդ անգամ է հռչակվում երկրի չեմպիոն:
Մայրաքաղաքային ակումբը շրջանցեց «Լիոնին» (7 տիտղոս) և հավասարվեց «Մոնակոյին» ու «Նանտին» (8 տիտղոս): Հիմա ՊՍԺ-ն զիջում է միայն «Մարսելին» (9 տիտղոս) և «Սենտ Էտյենին» (10 տիտղոս):