Շրի Լանկայի կառավարությանը և ժողովրդին մեր զորակցությունն ուժեղ է, քան երբևէ. Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններին՝ զորակցություն հայտնելով Շրի Լանկայի ժողովրդին և իշխանություններին:
«Այս զանգվածային սպանություններն ու քաոսը խախտում են Հիսուս Քրիստոսի Հարության հրաշափառ օրվա սիրո խորհուրդը:
Շրի Լանկայի կառավարությանը և ժողովրդին մեր զորակցությունն ուժեղ է, քան երբևէ: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»,-գրել է Մնացականյանն իր թվիթերյան էջում: