Երևանում գողություն է կատարվել Mercedes G55 մակնիշի մեքենաներից
Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ 70-ամյա Գագիկ Շահազիզյանը և հայտնել, որ ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Աղայան փողոցի 1/բ շենքի դիմաց կայանված, իր որդուն պատկանող Mercedes G55 մակնիշի H 046 EK 799 RUS համարանիշի ավտոմեքենայի դիմացի 2 լուսարձակները և դրանց միացնող պլաստմասե սարքը գողացել են:
Նույն օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Զավարյան փողոցի բնակիչ 43-ամյա Արամ Սողոմոնյանը և հայտնել, որ ապրիլի 19-ին ժամը 22:00-ից մինչև ապրիլի 20-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվախում Աբովյան փողոցի 17 շենքի մոտ կայանված, Mercedes G55 մակնիշի 100 AM 10 համարանիշի ավտոմեքենայի դիմացի 2 լուսարձակները գողացել են:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ ահազանգողներից Գ. Շահազիզյանը հայտնել է, որ ինքը աշխատում Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր մասնագետ: