Փլուզվել է Խդրանցի եկեղեցին (լուսանկար)
Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է։ Այս մասին գրառմամբ հայտնել է Facebook-ի օգտատերերից Սասուն Մանուկյանը․
«Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է։ Այսօր է փլուզվել... Օրվա խորհուրդը նորովի ընկալելու կարիք կա... 21.04.2019թ.»,- գրել է նա։
Տարածքում կար երեք եկեղեցի, որից կանգուն է մնացել միայն սա: