Femen-ի ակտիվիստուհին մերկացել է այն շտաբում, որտեղ Զելենսկին էր քվեարկում (լուսանկար)
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն քվեարկության գնալիս դիմավորել է Femen-ի մերկ ակտիվիստուհին, հաղորդում է РИА Новости-ն: «Հերիք է բռնաբարել երկիրը»,-բղավել է հղի ակտիվիստուհին:
Քվեարկության ավարտից հետո Զելենսկին հավաքվածներին հայտնել է, որ այսօր ուկրաինացիները հաղթելու են։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին։ Ընտրությունների ընթացքին հետևում են 2700 դիտորդեր 20 միջազգային կազմակերպություններից և 21 պետություններից։
Երկրով մեկ գործող մոտ 30 հազար ընտրատեղամասերը կփակվեն 20․00-ին։ Իր վերջնական ընտրությունը կատարել կարող է Ուկրաինայի ավելի քան 26 մլն քաղաքացի։
Մարտի 31-ին կայացած ընտրական առաջին փուլում Զելենսկին ստացել էր 30․24 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 15․95 տոկոս։