Գեորգ Մեյեր և Լևոն Արոնյան
Գերմանիայում մեկնարկած Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 21-ին կանցկացվի երկրորդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կխաղա գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ:
Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) հետ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, երկրորդ տուր
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)