Հրազդան գետում սատկած ձկներ են հայտնաբերվել. Էկոլուր
ԷկոԼուրն ահազանգ է ստացել Երևանի բնակչից, որ Հրազդան գետ` Երևանի Դավթաշենի
կամրջի տակի հատվածում սատկած ձկներ կան: Ահազանգի վերաբերյալ ՀՀ
բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր
Պեպանյանը ԷկոԼուրին հայտնել է, որ տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի
վայրում են` պարզելու ձկների անկման պատճառները: Այդ նպատակով ջրից կվերցվի
փորձանմուշ լաբորատոր ուսումնասիրության համար:
Աղբյուրը հայտնում է, որ ուսումնասիրությունների արդյունքների մասին տեսչական մարմինը կտեղեկացնի ավելի ուշ: