«Գահերի խաղ»-ի աստղը հայտնել է քննադատության պատճառով ինքնասպանության ցանկանության մասին
Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թերները, որն ամբողջ աշխարհում հայտնի է
դարձել «Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթրակի դերակատարմամբ, պատմել է, որ
նախկինում մտածել է ինքնասպանության մասին, գրում է Daily Star-ը։
Թերների խոսքով՝ դեպրեսիան նկատվել է 2013թ.-ին, երբ իրեն անհանգստացրել
է հանդիսատեսի բացասական արձագանքը։ Մարդիկ մեկնաբանում էին դերասանուհու
խաղը եւ արտաքինը՝ նրան ստիպելով կասկածել իր ուժերին։ «Դուք 10 լավ
մեկնաանություն եք տեսնում եւ արհամարհում, հետո հայտնվում է մի բացասական
մեկնաբանություն, եւ այն պարզպես ոչնչացնում է ձեզ»,- ասել է Թերները։
Դերասանուհին դժվարությամբ է վեր կացել անկողնուց եւ դուրս եկել տանից,
սակայն չի ընդունել, որ տառապում է դեպրեսիայով։ Ներկայումս «Գահերի խաղը»
սերիալի աստղը բուժման փուլում է, դեղամիջոցներ է ընդունում եւ վստահեցնում
է, որ սիրում է իրեն։
Ավելի ինքնավստահ դառանալու գործում Թերներին օգնել է նրա փեսացուն՝
Jonas Brothers խմբի նախկին մասնակից Ջո Ջոնասը։ Զույգը սկսել է հանդիպել
2016թ.-ին եւ ծրագրում է այս ամռանն ամուսնանալ Ֆրանսիայում։