«Արարատ-Արմենիան» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց Վանաձորի «Լոռիի» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։ Նիգերիացի հարձակվող Օգանա Ուգոչուկվու Լուիսը դարձավ դուբլի հեղինակ։ Աչքի ընկավ նաեւ ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն։
«Արարատ-Արմենիան» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բանանցը» 43 միավորով երկրորդն է։ «Ալաշկերտը» նույնպես ունի 43 միավոր եւ երրորդն է։