Հրաժարական է տվել Վրաստանի էկոնոմիկայի նախարարը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ստորագրել է էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիային պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
Ինչպես հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն, տեղեկատվությունը քիչ առաջ
տեղադրվել է կառավարության կայքէջում: Կառավարության էջում հրապարակվել է
նաև երկրորդ հրամանագիրը, որի համաձայն՝ էկոնոմիկայի նախարար է նշանակվում
Նաթիա Թուրնավան, որը մինչ այժմ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնն էր
զբաղեցնում:
Գիորգի Քոբուլիան էկոնոմիկայի նախարար էր նշանակվել 2018 թվականի
հուլիսի 12-ին: Նախարարի պաշտոնից հեռանալու պատճառը դեռևս անհայտ է: Imedi
հեռուստաընկերության փոխանցմամբ՝ պատճառը Քոբուլիայի և Բախտաձեի միջև եղած
տարաձայնություններն են։