Էդեն Ազարի տրանսֆերային գինը նվազել է
Լոնդոնի «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանից առաջ նվազեցրել է թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարի գինը։ Մադրիդի «Ռեալը» բանակցել է անգլիական ակումբի հետ եւ կարողացել է հասնել արդյունքի։ «Չելսին» սկզբում պահանջել է 116 միլիոն եվրո, սակայն հիմա համաձայն է վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին 103 միլիոն եվրոյով, հաղորդում է իսպանական AS-ը։
Ազարը «Չելսի» է տեղափոխվել 2012թ․ ամռանը ֆրանսիական «Լիլից» 35 միլիոն եվրոյով։ Նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 33 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։