Պատրաստ եղեք, որ կարող է մի օր մտնեմ քրեակատարողական հիմնարկ ու սնունդը փորձեմ․ Փաշինյանը՝ Զեյնալյանին
Արդարադատության նախարարությունում հիմա մտածում են սննդի կազմակերպումը վերապատվիրակելու (աութսորսինգ) մասին, ինչի համար այդպիսի պիլոտային ծրագիր են իրականացրել Գորիսում և ունեն դրական արձագանքներ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Շատ լավ, ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես կարող է մի օր մտնեմ մի քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, էնքան պատկերավոր նկարագրեցիք քրեակատարողական հիմնարկների սնունդը», – ժպտալով արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Զեյնալյանն ավելացրեց, որ հացի որակն էլ են բարձրացրել, ինչի արդյունքում իրենք որոշակի ծախսերի ավելացում են ունեցել։