Մինչև համաներման ակտի ընդունումն ու կիրառումը կանխարգելիչ բազում միջոցներ են ձեռնարկվել. Դավթյանը՝ համաներումից հետո հանցագործությունների աճի մասին
«Այնքանով, որքանով կատարվել է հանցագործություն, առավել ևս պետության կողմից մարդասիրական վարքագծի արդյունքում ազատված մարդու կողմից, նույնիսկ մեկ դեպքը չի կարող նորմալ համարվել», – ապրիլի 17-ին, անդրադառնալով համաներումից հետո կատարված հանցագործություններին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նա նաև նշել է, որ պրակտիկայում տարբեր ժամանակներում համաներման կիրառումները միշտ ունեցել են այսպիսի հետևանքներ, հետևաբար դա նաև կանխատեսելի էր։
«Մինչև համաներման ակտի ընդունումն ու կիրառումը կանխարգելիչ բազում միջոցներ են ձեռնարկվել, միգուցե դրանք ավելի շատ լինեին, եթե այդ կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկված չլինեին»,- ասաց գլխավոր դատախազը։