Ալեն Սիմոնյանը պաշտոն է ստացել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման արդյունքով ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ։
Ընտրությունը մեկնաբանելիս ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինն ասել է, որ աննախադեպ է, երբ ՀԱՊԿ անդամ որևէ պետության խորհրդարանի փոխնախագահ ընտրվում է ԽՎ հանձնաժողովի նախագահ։
«Դա խոսում է մեր հայ գործընկերների կողմից բարձր վստահության մասին», – ասել է նա։