Քաղաքացու ահազանգը՝ ռեստորանային համալիրում պահվող գորշ արջերի մասին (լուսանկար)
Վերջերս Operativ.am-ը գիտնական, միջուկային ֆիզիկ Արթուր Մկրտչյանից նամակ-ահազանգ ստացավ այն մասին, որն «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում բանտարկված արջերի է տեսել:
«Ահավոտ տհաճ ու բարբարոսական երևույթ, անընդհունելի Նոր Հայաստանում, սա ուղղակի անմարդկային է. 3 արջ «Աշտարակի ձոր» ռեստորանում բանտում նստած են...ընտանիքներով գնում, նստում, հաց են ուտում ու էս խեղճ բանտարկված արջերի ընտանիքի տանջանքը վայելում»:
Ավելի ուշ բնապահպան Մկրտչյանն իր Facebook-ի էջում գրել էր.
«Ապրիլի 13-ին ականատես եմ եղել հետևյալ պատկերի՝ Աշտարակի ձորում, «Աշտարակի ձոր» ռեստորանի տարածքում, մոտ 30մ քառակուսի չափերով վանդակում պահվում են 3 գորշ արջ, գարշահոտ պայմաններում ու շատ ընկճված վիճակում, ինձ հայտնի չի արջերը ոնց են հայտնվել էտ տարածքում, որսի արդյունքում, թե առք ու վաճառքի, տարածքում աշխատակից չկար, ու ռեստորանը փակ էր, ոչ մեկի հետ խոսել չհաջողվեց։
Ահազանգել ենք Վայրի Բնության և Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ, էնտեղից պատասխանել են, որ քանի որ իրենց կազմակերպությունը մասնավոր է, ապա կարող է գործել ՀՀ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության կողմից լիազորման հիման վրա միայն, վերջինս պետք ա ստուգումներ անց կացնի՝ պարզելու համար արդյոք արջերը օրինական են պահվում այնտեղ, թե ոչ։ Հիմա մի քանի օր անընդմեջ զանգում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հեռախոսահամարներով, բայց անարդյունք, հեռախոսազանգերին չեն պատասխանում»: