Էլինա Դանիելյանը ԵԱ-ում «ոչ ոքի» է խաղացել ուկրաինացու հանդեպ
Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ:
Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթել են, իսկ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել:
6-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 4.5 միավոր եւ կես միավոր է հետ միանձնյա առաջատար Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան):
Լիլիթ Մկրտչյանը հավաքել է 4 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ 3-ական:
Ապրիլի 17-ին Եվրոպայի առաջնությունում հանգստյան օր է: 7-րդ տուրը կանցկացվի ապրիլի 18-ին: