ՈւԵՖԱ-ն կաջակցի Հենրիխ Մխիթարյանին
ՈւԵՖԱ-ն Բաքու մեկնելու համար աջակցություն կցուցաբերի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, եթե նրա ակումբը կարողանա դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ:
Ամերիկյան ESPN հեռուստաընկերության տվյալներով` ՈւԵՖԱ-ն կօգնի Մխիթարյանին ադրբեջանական վիզա ստանալ: Նախկինում հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր մեկնել Ադրբեջան:
«Արսենալ»-ը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է իտալական «Նապոլի»-ին: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին Նեապոլում:
ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա Բաքվում մայիսի 29-ին: