Մաթյո Եզիկյանի գոլը տուգանային հարվածով (տեսանյութ)
«Լիոն-Դյուշերի» հայ կիսապաշտպան Մաթյո Եզիկյանը գոլի հեղինակ է դարձել «Լե Մանի» դեմ Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի առաջնության 29-րդ տուրի արտագնա խաղում։ 27-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել տուգանային հարվածով: Այդ գոլը չի օգնել «Լիոն-Դյուշերին», որը պարտվել է 1:2 հաշվով:
Հիշեցնենք, որ Մաթյո Եզիկյանը, որը 2011 թվականին փորձաշրջան էր անցել Երեւանի «Միկայում», հանդես է գալիս նաեւ Արեւմտյան Հայաստանի հավաքականում: