«Գազպրոմ»-ը վերսկսել է Թուրքմենստանից բնական գազի ներկրումը
«Գազպրոմ»-ը հաստատել է, որ վերսկսել է Թուրքմենստանից բնական գազի ներկրումը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:
«Մենք հաստատում ենք մատակարարումները Թուրքմենստանից»,- հայտնել են «Գազպրոմից»:
Ռուսական «Գազպրոմ» և «Թուրքմենգազ» ընկերությունների միջև մատակարարումները վերսկսվել են 2003-ին ստորագրված 25 տարվա պայմանագրի շրջանակում:
Թե ինչ ծավալներով է Ռուսաստանը գնում գազը կամ ինչ գնով, մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Թուրքմենստանից և Կենտրոնական Ասիայի մյուս երկրներից գազի համեմատաբար էժան ներմուծումը հնարավորություն տվեց Ռուսաստանին ավելացնել Եվրոպա գազի արտահանումը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին «Գազպրոմ»-ը հայտարարել էր, որ մտադիր է կրճատել թուրքմենական գազի ներկրումը տարեկան մինչև 4 միլիարդ խորանարդ մետր՝ 2010-ից ներկրվող 10 միլիարդի փոխարեն:
2016 թվականին ռուսական ընկերությունը դադարեցրել էր գազ գնել Թուրքմենստանից: